Աշխարհ

Հունաստանում BCG պատվաստանյութը կօգտագործվի կորոնավիրուսի դեմ պայքարելու համար

Հունաստանում BCG պատվաստանյութը կօգտագործվի կորոնավիրուսի դեմ պայքարելու համար

Աթենքի ազգային համալսարանի գիտնականների խումբը ստացել է նոր ապացույցներ, որ տուբերկուլյոզի դեմ BCG պատվաստանյութը նվազեցնում է COVID-19 կորոնավիրուսով վարակվելու ռիսկը:

Ըստ «Սթար» հեռուստաալիքի՝ դա հիմք է հանդիսացել Հունաստանի իշխանությունների կողմից հունիսի 1-ից սկսելու բնակչության պատվաստումները:

Ինչպես նշվում է, ուսումնասիրությունը ցույց է տվել, որ տուբերկուլյուզի դեն պատվաստանյութով պատվաստվածների շրջանում հինգ անգամ նվազում են շնչառական վարակի զարգացման ռիսկը:

Կիսվել նյութով