Մամուլ

Հողամաս Ծաղկաձորում, նոր ավտոմեքենա. Թորոսյանի ունեցվածքը

Հողամաս Ծաղկաձորում, նոր ավտոմեքենա. Թորոսյանի ունեցվածքը

ArmLur.am-ը գրում է․ 2020 և 2021 թվականները ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանի ընտանիքում ձեռքբերումների տարիներ են եղել: ArmLur.am-ը տեղեկացավ, որ Թորոսյանն այս տարի գնել է 2017 թվականի արտադրության BMW մակնիշի ավտոմեքենա: Իսկ նախորդ տարվա սեպտեմբերին Թորոսյանն ու իր կինը 13 մլն 692 հազար դրամով Ծաղկաձորում հողամաս են գնել:

Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ Թորոսյանը որպես անշարժ գույք հայտարարագրել է անհատական բնակելի մեկ տուն, որը գտնվում է Նոր Նորքում: Բացի այս, պատգամավորն ունի 20 հազար 804 եվրոյի չափով արժեթուղթ:

Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1 մլն 46 հազար դրամ, 12 հազար 177 եվրո եւ 10 հազար 360 եվրո գումար:

արսեն թորոսյան

Թորոսյանի 2020 թվականի ստացած ամբողջ եկամուտը կազմել է 12 մլն 843 հազար դրամ, որի 3 մլն 580 հազար դրամը նա ստացել է ՀՀ առողջապահության նախարարությունից, իսկ 9 մլն 262 հազար դրամը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից: Այսինքն ամսական 1 մլն 70 հազար դրամ:

Կնոջ՝ Վարդանուշ Թևանյանի շարժական գույքը երկուսն են՝ 2011 թվականի արտադրության BMW, 2015 թվականի արտադրված Mercedes Benz մակնիշի ավտոմեքենաներ: Պատգամավորի կինը ավտոմեքենաներից մեկը ձեռք է բերել 2018-ին, մյուսը՝ 2019-ին:

Փաստորեն ամուսինները 2018 թվականից սկսած ավտոմեքենաներ են ձեռք բերում, ընդմիւջում եղել է 2020 թվականին, սակայն այդ տարում նրանք հողամաս են գնել: ՙԱսիաՄեգաստրոյ՚ ընկերությունից Վարդանուշ Թեւանյանը 19 մլն 380 հազար դրամի չափով փոխառություն է ստացել: Իսկ տարեվերջին ունեցած ավանդը կազմել է 31 հազար 601 եվրո:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել նյութով