ԱշխարհԺամանցՇոու-բիզնես

Հոլիվուդի ամենագեղեցիկ հայուհիներից մեկը երեխաներին սովորեցնում է սիրել Հայաստանը (ֆոտո)

Հոլիվուդի ամենագեղեցիկ հայուհիներից մեկը երեխաներին սովորեցնում է սիրել Հայաստանը

Sputnik Armenia-ն գրում է․ Հայտնի ֆուտբոլիստ Ռեջի Բուշի կինը` Լիլիթ Ավագյանը, ցույց է տվել` ինչպես է իր փոքրիկներին Հայաստանը սիրելու դասեր տալիս։

Ամերիկացի հայտնի ֆուտբոլիստ Ռեջի Բուշի կինը` պարուսույց Լիլիթ Ավագյանը, Instagram սոցիալական ցանցում հրապարկել է իր փոքրիկների լուսանկարները։

Հոլիվուդի ամենագեղեցիկ հայուհիներից

Միջնեկ որդու` Ուրիայի շապիկին «Հայաստան» է գրված, իսկ տղայի ձեռքում հայկական եռագույնն է։ Բաժանորդներին շատ է դուր եկել Լիլիթի հրապարակած լուսանկարը։

«Ինչ մռութ են», «վախ, ջան», «Երևան եկեք` ծնունդ նշելու», «սիրում եմ հայերին, հպարտանում ու ոգեշնչվում եմ նրանցով», «համովիկներ», – գրել են բաժանորդները։

Հոլիվուդի ամենագեղեցիկ հայուհիներից

Ավելի վաղ Լիլիթը երեխաների հետ բրդուճներ էր պատրաստել ու բաժանել անօթևաններին։ Նրա խոսքով` երեխաներին պետք է մանկուց սովորեցնել բարի գործեր անել։

Լիլիթ Ավագյանը շատ ակտիվ է սոցցանցերում։ Շատերը նրան համեմատում են ամուսնու նախկին սիրեցյալի հետ` պնդելով, որ 31-ամյա գեղեցկուհին նմանակում է Քարդաշյանին։

Թեև բլոգերության հարցում Լիլիթն այնքան հմուտ չէ, որքան Քիմը. Instagram-ի նրա էջն ընդամենը 175 հազար հետևորդ ունի։

Աղբյուր՝ armeniasputnik.am

Share