Մամուլ

Հնդկաստանը Հայաստանին կտրամադրի տեղորոշման 4 ռադար՝ 40 մլն դոլար արժեքով

Հնդկաստանը Հայաստանին կտրամադրի տեղորոշման 4 ռադար՝ 40 մլն դոլար արժեքով:

Հնդկաստանը Հայաստանի հետ 40 մլն դոլար արժեքով տեղորոշման Swathi տեսակի 4 ռադարների մատակարարման համաձայնագիր է ստորագրել, հայտնում է հնդկական Times Now լրատվամիջոցը՝ վկայակոչելով կառավարությունում իր աղբյուրներին:

Ըստ Times Now-ի տվյալների՝ ռադիոլոկացիոն համակարգը մշակվել է Բենգալուրուում տեղակայված Պաշտպանության հետազոտությունների և զարգացման պետական լաբորատորիայի (DRDO) և Էլեկտրոնիկայի ու ռադիոլոկացիայի զարգացման լաբորատորիայի (LRDE) կողմից, արտադրվել է Bharat Electronics Limited (BEL) ընկերության կողմից:

Նշվում է նաև, որ Հայաստանն ընտրել է հնդկական ռադարային համակարգերը՝ Ռուսաստանի և Լեհաստանի առաջարկած համակարգերի մանրամասն թեստեր անցկացնելուց հետո:

Կիսվել էջում