Մամուլ

Հնդկաստանը Հայաստանին կմատակարարի ոչ միայն հրթիռային համակարգեր

Հնդկաստանը Հայաստանին կմատակարարի ոչ միայն հրթիռային համակարգեր

1in.am-ը գրում է․ Հայաստանի համայնքների զարգացմանն ուղղված բարձր արդյունավետություն ունեցող ծրագրերի իրականացման նպատակով Հնդկաստանի կառավարությունը Հայաստանին կտրամադրի 478 272 300 մլն դրամի դրամաշնորհային աջակցություն:

Այդ մասին հայտնի է դարձել կառավարության հոկտեմբերի 6-ի նիստում: Տեղեկությունն արժանի է ուշադրության, այդ թվում այն հրապարակումների ֆոնին, որ օրերս եղան Հնդկաստանի հեղինակավոր մամուլում՝ Հայաստանին սպառազինության մատակարարման գործարքի վերաբերյալ:

Մասնավորապես, խոսվում է ռեակտիվ հրետանային միջոցների տրամադրման մասին, որի մատակարարումները, ըստ տեղեկության, սկսելու են հոկտեմբերին:

Փաստացի, Հնդկաստանը Հայաստանի հետ գործակցությունը դիտարկում է ոչ միայն ռազմա-տեխնիկական ոլորտի, ոչ միայն անվտանգության ռազմա-քաղաքական հարցերի շրջանակում:

Կամ ավելի ճիշտ կլինի թերևս ձևակերպումը, որ Հնդկաստանը Հայաստանի հետ հարաբերության առնչությամբ ռազմա-քաղաքական հետաքրքրությունը դիտարկում է ոչ միայն զուտ ռազմական կամ ռազմա-տեխնիկական բնագավառում գործակցությամբ, այլ քայլեր է ձեռնարկում նաև քաղաքացիական նշանակության ուղղություններով: Սա թույլ է տալիս թերևս նկատել մի երանգ:

panika

Դելին, ըստ ամենայնի, փորձում է աշխատել Հայաստանի հանրային շերտերի հետ՝ Հայաստանի հետ գործակցությունը փորձելով տարածել այսպես ասած հասարակական-հյուսվածքային մակարդակում:

Հայաստանի համայնքների զարգացմանն ուղղված մոտ կես միլիարդ դրամի աջակցությունը խոսում է թերևս այդ մասին: Հայաստանն, անշուշտ, պետք է աշխատի Հնդկաստանի հետ այդ ծրագրերն առավել խորացնելու ուղղությամբ:

Ի վերջո, ավելի լայն հարցերում գործակցության արդյունավետությունը զգալիորեն պայմանավորվում է նաև այն հանգամանքով, թե տվյալ գործընկերության սուբյեկտի հանդեպ ինչպիսին է Հայաստանի հանրության վերաբերմունքը լայն իմաստով, ավելի խորքային ասպեկտներով:

Միաժամանակ, Հնդկաստանի պատրաստակամությունը և աշխատանքի այդ մեթոդաբանության դրսևորումը հուշում է այն մասին, որ Դելիի հետաքրքրությունը ամենևին կարճաժամկետ չէ, հետևաբար կա համատեղ աշխատանքի բավականին մեծ դաշտ՝ հայ-հնդկական հարաբերության ընդգրկուն զարգացման ու խորացման համար, ինչն անշուշտ ունի Հայաստանի անվտանգության համակարգի կառավարման մեխանիզմներում շոշափելի դերակատարման ներուժ:

Կիսվել նյութով