Շոու-բիզնես

«Հնարավոր է նկարվել ներքնազգեստով կամ մերկ և վուլգար չլինել»․ Արենա Զեյնալյանը՝ ներքնազգեստով ֆոտոշարք ներկայացնելու մասին

«Հնարավոր է նկարվել ներքնազգեստով կամ մերկ և վուլգար չլինել»: «Միսս հայուհի 2018», Women’s Club-ի մասնակից Արենա Զեյնալյանը լուսանկարվելը համարում է մասնագիտության, որը պետք է պրոֆեսիոնալ մակարդակով անել, հատկապես, երբ խոսքը բաց հագուստով, լողազգեստով կամ ներքնազգեստով լուսանկարվելու մասին է։

Մոդելի ներկայացրած վերջին ֆոտոշարքը ներքնազգեստով է։ Tert.am Life-ի հետ զրույցում Արենան ասաց, որ շեշտն էմոցիաների վրա է դրել, աշխատել են լույսի ու ստվերի հետ, ամեն ինչ արել են էսթետիկ և ոչ գեհիկ լուսանկարներ ստանալու համար։

«Ես շատ էի ցանկանում արտիստիկ սև ու սպիտակ նկարներ ունենալ։ Որոշեցի համագործակցել իրանահայ լուսանկարիչ Արթուր Պապարացցիի հետ։ Նուրբ, սիրուն, էսթետիկ և էմոցիոնալ լուսանկարներ են ստացվել։ Կարծում եմ՝  կարողացել եմ փոխանցել այն էներգիան, որը զգացել եմ»,-ասաց Արենան։

Արենա Զեյնալյան

Խոսելով լուսանկարվելիս գռեհկության իր սահմանի մասին՝ մոդելն ասաց․ «Վուլգարությանը դեմ եմ, անգամ, երբ մտածված է ու ինչ-որ թեմատիկայի շրջանակում։ Սիրում եմ ոճային և նորաձև լուսանկարներ, որոնք, ինչու ոչ, կարող են նաև բաց լինել։ Իմ լուսանկարներում աշխատում եմ շեշտադրել կանացի գեղեցկությունը, ոչ թե բաց կամ փակ լինելը։ Ներքանզգեստով արված լուսանկարներս բաց չեն, սակայն սեքսուալ և նորաձև են։ Ես շատ եմ սիրում դա և ուզում եմ մարդկանց հասցնել, որ հնարավոր է նկարվել  ներքնազգեստով կամ մերկ և չլինել վուլգար, նույնը լողազգետի մասին կարող եմ ասել։ Շատ դեպքերում մարդիկ փակ հագուստով էլ են գռեհիկ տեսք  ունենում»։

Արենա Զեյնալյան

Արենայի խոսքով՝ բաց լուսանկարվելու և դրանք հանրայնացնելու բարդույթ ինքը չունի, քանի որ կարողանում է դա անել էսթետիկ։ Ըստ նրա՝ դա իր մասնագիտության մի մասնիկն է, իսկ ինքն իր մասնագիությունը շատ է սիրում։

«Այնպես չէ, որ լուսանկարներս բացասական են ընդունում կամ քննարկում։ Ինձ մոտ կար անհանգստություն, որ  Հայաստանի համար իմ լուսանկարները բաց են, այլ կարծիքների կարող են հանգեցնել, բայց ես հասկացա, որ ինքս սիրում եմ գեղեցիկ նկարվել, կարողանում եմ իմ լուսանկարների միջոցով ինչ-որ հաղորդագրություններ տեղ հասցնել, իմ արածն էսթետիկ ու չափավոր է։ Ես մոդել եմ, կարծում եմ, մարդիկ  էլ հասկանում են, որ դա ինչ-որ առոմով մասնագիտություն է և նորմալ է, որ ես հրապարակեմ լուսանկարներ լողազգեստով կամ ներքնազգեստով։ Մոդելինգն ու նորաձևությունն ինձ համար այլ աշխարհ են: Գուցե,  դերասանուհի լինեի, այլ կերպ նայվեր, սակայն մոդելի դեպքում դա նորմալ է ընկալվում»,-ասաց Արենան։  

Արենա Զեյնալյան

Հարցին՝ մտավախություն չունի՞, որ բաց լուսանկարներ հրապարակելը հետագայում խանդի տեղիք կտա սիրելիին, Արենան պատասխանեց. «Ես եմ ընտրել այս կյանքը։ Երբ կողակիցս տեսնի, որ իմ արածը պրոֆեսիոնալ մակարդակով է՝ ո՛չ վուլգար է, ո՛չ տգեղ, կարծում եմ, կհասկանա։ Խանդ կարող է լինել, երբ  աղջիկն ուղղակի ասի՝ ես ուզում եմ այսպիսի կամ այնպիսի լուսակարներ հրապարակել։ Ես սովորական աղջիկ չեմ, ով ասում է՝ այսպես կանգնեմ նկարեք։ Իմ պարագայում խանդելու առիթ չկա։ Եթե պրոֆեսիոնալ աչքով նայենք, դրանք ուղղակի գեղեցիկ լուսանկարներ են և վերջ»։

Արենա Զեյնալյան

Աղբյուր՝ tert.am

Կիսվել էջում