Մամուլ

«Հնարավոր է այստեղ երկու տարբերակ»․ Ռոբերտ Քոչարյան

«Հնարավոր է այստեղ երկու տարբերակ»․ Ռոբերտ Քոչարյան

«Արդյունքներն անսպասելի էին մեզ համար, դա պետք է խոստովանեմ․ մեր կանխատեսումները եղել են մի քիչ այլ, քանի որ բոլոր հարցումներն այլ պատկեր էին նկարագրում»,- այս մասին «Հայաստան» դաշինքի ընդհանուր ժողովի իր խոսքում, անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներին, ասաց դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

«Հարց է առաջանում, թե ինչու․ հնարավոր է այստեղ երկու տարբերակ․ մեկը՝ մարդիկ իրենց մտածածն ուղղակի չեն ասում, թաքցնում են, ինչը ևս վատ է պետության համար, և նշանակում է, որ երկրում մթնոլորտն այնպիսին չի, որ քաղաքացին արտահայտի իր կարծիքը, մտահոգություններ ունի, կամ աշխատում է բյուջետային համակարգում, կամ այլ վտանգներից խուսափելով՝ չի ասում այն, ինչն ինքը մտածում է։

hayastan dashinq qocharyan

Երկրորդ՝ ընտրությունների ժամանակ աշխատել է կեղծիքների մի այնպիսի մեքենա, որը բավականին մեծ կեղծիքների ծավալ է ապահովել։

Ես համոզված եմ ուղղակի, որ սա պարտադիր, անխուսափելիորեն բերելու է նոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների»,- ասաց Ռ․ Քոչարյանը՝ նշելով, որ իրենց հաշվարկներով մոտավորպես 200 հազար ձայներ կասկածելի են։

Կիսվել նյութով