Ժամանց

Հյուրերից շատերը Սուքիասյանի դստեր կարած հագուստներով էին․ ֆոտոշարք

Հյուրերից շատերը Սուքիասյանի դստեր կարած հագուստներով էին։ Օրերս համացանցի թոփ թեմա դարձած հարսանիքի հետ կապված նոր հետաքրքիր տեղեկություն ենք ստացել:

Պարզվում է, որ Խաչատուր Սուքիասյանի և Գագիկ Ծառուկյանի երեխաների հարսանիքին ներկա գտնվող կանանցից շատերի՝ այդ թվում հարսնաքույրերի և հարսնացուի երկրորդ հարսանեկան զգեստի հեղինակը Սուքիասյանի դուստրն է՝ Անկա Սուքիասյանը:

Վերջինիս մոդայի տունը կոչվում է Անկասա: Անկասայի բոլոր դերձակները շուրջ մեկ ամիս գրեթե օր ու գիշեր աշխատել են, որպեսզի հասցնեն կարել հյուրերի երեկոյան զգեստները:

Գործը հատկապես աշխատատար էր, քանզի մեծ մասամբ մանրակրկիտ ձեռագործ աշխատանք էր պահանջում փայլերի և հուլունքների հետ: Լուսանկարներում պատկերված գրեթե բոլոր զգեստներն Անկասայի արտադրանքն են:

tsarukyan harsaniq 1 1
tsarukyan harsaniq 2 1
tsarukyan harsaniq 3 1
tsarukyan harsaniq 5
tsarukyan harsaniq 4 1

Աղբյուր՝ fromnews.am

Կիսվել նյութով