Մամուլ

Հյուսիսային թևում հակառակորդը կիրառում է ավիացիա և հրետանի

Հյուսիսային թևում հակառակորդը կիրառում է ավիացիա և հրետանի

Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Հյուսիսային թևում հակառակորդը կիրառում է ավիացիա և հրետանի։ Հարավային ուղղությամբ ինտենսիվ ծանր մարտերը շարունակվում են։ ՊԲ ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան միջոցներ հակառակորդի հարձակումը կասեցնելու համար»։

տանկային գրոհ

Նշենք, որ քիչ առաջ հայտնել էինք, որ ՊԲ-ն ադրբեջանական ուժերին պատճառում է կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծաքանակ կորուստներ։

Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերը: Հատկապես ինտենսիվ մարտեր են ընթացել հարավային ուղղությամբ»,- տեղեկացնում են կենտրոնից:

ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վերահսկողության տակ պահել օպերատիվ իրադրությունը և իրենց գործողություններով թշնամական ուժերին պատճառում կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծաքանակ կորուստներ:

Նշենք, որ ՊԲ ստորաբաժանումները Իշխանաձորում ծանր մարտեր են մղում։ Արցախի հյուսիսային հատվածում հակառակորդը մեկ սանտիմետր առաջ չի կարողացել շարժվել, հակառակը Ադրբեջանի ԶՈՒ-ին հասցվել է կենդանի ուժի և զինտեխնիկայի բավականին մեծ կորուստներ:

Կիսվել նյութով