ՄամուլՏեսանյութ

ՀՅԴ երիտասարդների նկատմամբ անհամաչափ ուժ է կիրառվել, իշխանությունը պետք է պատասխանը տա․ Արծվիկ Մինասյան (Տեսանյութ)

ՀՅԴ երիտասարդների նկատմամբ անհամաչափ ուժ է կիրառվել, իշխանությունը պետք է պատասխանը տա։

News.am-ը գրում է․ Ակնհայտ է, որ ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող ՀՅԴ-ական երիտասարդների նկատմամբ անհամաչափ ուժ է կիրառվել։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը։

«Երբ սեփական երկրի, սեփական կառավարության անդամի հետ հանդիպելու երիտասարդների պահանջը այդպիսի վերաբերմունքի է արժանանում, սա նշանակում է իշխանության տվյալ ներկայացուցիչն անելիք չունի այս երկրում»,-ասաց նա։

Մինասյանը երիտասարդների գործողություններն օրինական է համարում․

«Ես կարծում եմ երիտասարդների գործողությունները անօրինական չեն եղել, մուտքը փակելը անօրինական չի եղել։ Եթե այսօրվա իշխանության որոշ գործողություններ օրինական էին համարում, ինչու պետք է ընդդիմադիրների նման գործողություններն անօրինական լինեն։

Սա քաղաքական ենթատեքստ պարունակող վարքագիծ է, որի պատասխանը պետք է տա իշխանությունը»։

Հարցին՝ իսկ ինչու ԿԳ նախկին նախարար Լևոն Մկրտչյանն իր աջակցությունը չի հայտնել ՀՅԴ-ական երիտասարդներին, Մինասյանն արձագանքեց․  «Ի՞նչ կապ ունի Լևոն Մկրտյանը այս գործողության հետ»։

Դիտարկմանը, որ Արայիկ Հարությունյանն էր հիշատակում նրան, Արծվիկ Մինասյանն ասաց․ «Արայիկ Հարությունյանը շատ բաներ է ասում, հակաօրինական, հակաժողովրդավարական և իր լիազորություններից չգիտակցող վարքագիծ է դրսևորում»։

Առավել մանրամասն՝ ստորև տեսանյութում

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել նյութով