Մամուլ

ՀՀ մի շարք համայնքներում կանցկացավեն համայնքի ղեկավարների արտահերթ ընտրություններ

Կառավարության այսօրվա նիստին քննարկվեց և ընդունվեց ՀՀ մի շարք համայնքներում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու մասին հարցը։ Մասնավորապես, խոսքը Լոռու մարզի Ձորագետի համայնքի ղեկավարի, Գեղարքունիքի մարզի Վարդենիսի համայնքի ղեկավարի, Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունների մասին է։

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Հարությունյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2017 թվականի նոյեմբերի 5-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում: Արամ Հարությունյանը 2018 թվականի դեկտեմբերի 2-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ 2018 թվականի դեկտեմբերի 7-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի ավագանին կազմել է համայնքի ղեկավարի լիազորությունները դադարեցնելու մասին արձանագրություն:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի որոշմամբ սահմանված մոտակա օրն է 2019 թվականի փետրվարի 17-ը:

Լիանա Մարտիրոսյան

Կիսվել նյութով