Մամուլ

«ՀՀ իշխանություններն ասում են՝ ավելին անել չենք կարող»․ Ռուբեն Վարդանյան

«ՀՀ իշխանություններն ասում են՝ ավելին անել չենք կարող»․ Ռուբեն Վարդանյան

«Մենք ունենք մի քանի լուրջ խնդիր. մարդիկ, ովքեր ապրում են Հայաստանում, 100 տոկոսով մինչև վերջ չեն հասկանում, թե ինչ է նշանակում բլոկադան, և այդ ինֆորմացիան հասցնելը, որ մարդիկ հասկանան բլոկադայի դժվարությունները, շատ կարևոր է։

Արձագանքը և՛ հասարակական կազմակերպություններից, և՛ պետական մարմիններից, և՛ ՀՀ Ազգային ժողովից, և՛ Սփյուռքից ավելի բարձր պետք է հնչեր։

Սա նորմալ իրավիճակ չէ, սա մի իրավիճակ է, որը պահանջում է արտահերթ քայլեր»,- այս մասին Արցախի՝ արդեն մեկ ամիս շարունակվող շրջափակման թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

Հարցին՝ ի՞նչ է սպասում ՀՀ իշխանությունից՝ Վարդանյանը պատասխանել է․ «ՀՀ իշխանությունն իր դիրքորոշումն արդեն հայտարարել է։ Իրենք աջակցում են ֆինանսապես, իրավական ուղղությամբ և ասում են՝ այսքանը կարող ենք անել, ավելին անել չենք կարող։

Կապ չունի, թե ես իրենցից ինչ եմ սպասում, իրենք իրենց պատասխանը տվել են, որ կարող են այսքանն անել։ Մենք շնորհակալ ենք դրա համար, ուղղակի այս իրավիճակում մեզ ավելի շատ ուղղություններով է օգնություն պահանջվում»,- նշել է Վարդանյանը։

Կիսվել նյութով