Մամուլ

ՀՀ ԱԳՆ անդրադարձել է Չավուշօղլուի հայտարարությանը

ՀՀ ԱԳՆ անդրադարձել է Չավուշօղլուի հայտարարությանը

Պրահայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչների՝ Թուրքիայում կամ Հայաստանում հանդիպելու վերաբերյալ որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել:

«Լուրերի» հարցմանն ի պատասխան՝ այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը՝ անդրադառնալով Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի այն հայտարարությանը, թե հատուկ ներկայացուցիչների հանդիպումներն այսուհետ չեն անցկացվի երրորդ երկրներում:

Հայոց ցեղասպանության

Հունանյանը մանրամասնել է, որ հնչել են տարբեր առաջարկներ, այդ թվում՝ սահմանը դիվանագիտական անձնագիր կրող անձանց համար բացելու վերաբերյալ։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքային կարգով քննարկել այդ առաջարկները։

Կիսվել նյութով