ՄամուլՔաղաքականություն

ՀՀԿ-ում լուրջ տարաձայնություններ կան․Սերժ Սարգսյանը հույս ունի 20-30 տոկոս ունենալ ԱԺ-ում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ում ապագա քայլերի առնչությամբ լուրջ տարաձայնություններ կան։ Սերժ Սարգսյանը լռում է: Մեզ ասացին․ «Նա մտածում է դեռ համբերել, չսրել վիճակը, իր շրջապատը, այդ թվում ՀՀԿ-ականներին չդնել ավելորդ հարվածի տակ»։ Մինչեւ ե՞րբ․«Կարծում եմ՝ մինչեւ աշուն, փորձելու ենք կուսակցությունում բարեփոխումներ իրականացնել․ չնայած արտահոսքին, դեռ բավականին մեծ կորիզ կա․ ԱՄԿ-ականներս՝ բոլորս ոտքի վրա ենք, քիչ չեն սևեռված արեւմտականները, նաև՝ ռուսական գերակայությունն ընդունողներ կան։ Վեճ կա, փորձելու ենք գտնել ոսկե միջինը»։

Ադենաուերի հիմնադրամի ներկայացուցիչների հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ ի՞նչ է նշանակում՝ կարո՞ղ է ՀՀԿ-ն շեղվի դեպի արեւմտյան վեկտոր․ «ՀՀԿ-ն առաջին հերթին ԱՄԿ-ն է․ ինչ արվի՝ այդ ակունքում է արվելու։ Բարեփոխումները խիստ անհրաժեշտ էին ոչ միայն այն պատճառով, որ Հայաստանն այսօր շատ ավելի թեքվել է դեպ արեւտյան դաշտ, այլ որ՝ կյանքն ապացուցեց ՀՀԿ-ն դարձել էր ամորֆ, ոչ դինամիկ մի կառույց՝ իր բոլոր «այիբներով» հանդերձ, ընտրություններն էլ /խորհրդարանական/ սարերի հետեւում չեն, իսկ մենք նպատակ ունենք ապագա պառլամենտում լուրջ ներկայացվածություն ունենալ»։ Կարծում եք՝ կմտնե՞ք պառլամենտ․«Անշուշտ ունենալու ենք պառլամենտում ներկայացվածություն, ինչպես Սերժ Սարգսյանն է ասում․ թող չլինի 40, թող լինի 20-30 տոկոս»։ Հույսներդ օրվա իշխանությունների սխալների, բացթողումներր վրա՞ է։ «Երբե՝ք․ հույսներս մեր արմատների, մեր բարեփոխվելու վրա է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Կիսվել նյութով