Մամուլ

«ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն ինչպե՞ս կարող էին ընկնել մեկ տասնյակ անպատասխանատու մարդ-կուսակցությունների խելքին». Լևոն Տեր-Պետրոսյան

«ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն ինչպե՞ս կարող էին ընկնել մեկ տասնյակ անպատասխանատու մարդ-կուսակցությունների խելքին». Լևոն Տեր-Պետրոսյան

Ilur.am-ը հրապարակել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանի հայտարարությունը:

«iLur-ի հարցմանը, թե ինչպես է գնահատում 13 կուսակցությունների հայտարարությունը, Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանեց․

– «Զարմանում եմ, թե ինչպես լուրջ և զանգվածային կուսակցությունների համբավ ունեցող ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն կարող էին ընկնել շուրջ մեկ տասնյակ անպատասխանատու մարդ-կուսակցությունների խելքին։

Դաշնակցություն

Եթե սա արված է զուտ փիառ նպատակով, ապա այն ընդամենը ձախորդ նախաձեռնություն է։ Այնուամենայնիվ, կարծում եմ, որ հայտարարության նախաձեռնողներն առաջնորդվել են ոչ թե պետական հեղաշրջման նպատակադրմամբ, ինչպես գնահատվում է ոմանց կողմից, այլ Արցախի և Հայաստանի ճակատագրի նկատմամբ ողջ հայ ժողովրդին համակած խոր մտահոգությամբ։

Ետպատերազմյան ներքին գզվռտոցն էլ ամենևին այն ցանկալի հեռանկարը չէ, որ այսօր անհրաժեշտ է հայության համար կենսական նշանակություն ունեցող միաբանությանը»։

Կիսվել էջում