Մամուլ

ՀՀԿ-ականները շատ մազալու են․ Նիկոլն ասում է՝ մտածեք, նոր խոսեք, սրանք այդ խոսքից վիրավորվել, ընկճախտի մեջ են ընկել. Հ․ Կիրակոսյան

ՀՀԿ-ականները շատ մազալու են․ Նիկոլն ասում է՝ մտածեք, նոր խոսեք, սրանք այդ խոսքից վիրավորվել, ընկճախտի մեջ են ընկել. Հ․ Կիրակոսյան

Մեկնաբան Համլետ Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Բայց էս ՀՀԿ-ականները շատ մազալու մարդիկ են: Նիկոլն ասում է՝ մտածեք, նոր խոսեք, սրանք այդ խոսքից վիրավորվել, խորը ընկճախտի մեջ են ընկել ու հակադարձում են, թե էդպես ոնց կլինի, մենք պետք է խոսենք, հետո նոր մտածենք, կամ ոչ էլ կմտածենք, մենակ կխոսենք՝ առանց մտածելու:

Դե այս մարդկանց հասկանալ կարելի է. մտածելը մի քիչ դժվար է ու ամեն մարդու բան չէ, իսկ խոսելը հեշտ է, լեզվի տակ ոսկոր չկա, ու այսպես խոսում հա խոսում են՝ Շարմազը, Արմեն-Աշոտը, Արփոն, Դավոն, Բաբլոն…»։

Կիսվել էջում