Ազատ խոսքՄամուլ

Հիվանդանոցներում ավելի շատ մարդ կա, քան փողոցներում, մանկական կլինիկաներում ազատ մահճակալ չկա. Գևորգ Պետրոսյան

Հիվանդանոցներում ավելի շատ մարդ կա, քան փողոցներում, մանկական կլինիկաներում ազատ մահճակալ չկա. Գևորգ Պետրոսյան

Այս մասին ֆեյբուքյան իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

Նա, մասնավորապես, գրել է․

«Հիվանդանոցներում ավելի շատ մարդ կա, քան փողոցներում, մանկական կլինիկաներում ազատ մահճակալ չկա, մեկը մեկի հետևից լուծարվում են երեխաների խնամքի կենտրոնները, գյուղերը դատարկվում են, օրը մի զոհ կամ վիրավոր ենք ունենում սահմանին, դրան էլ գումարած արտաքին մարտահրավերները, իսկ մեր կառավարության ուշադրության կենտրոնում դեռ օբյեկտների զուգարաններն են, ունիտազները, ճտիկով գրիչները, մարդկանց պատերին ծեփելու և ասֆալտին փռելու տխմար տեսարանները…

Կեցցե՜ թավշյա «հեղափոխությունը»…»։

Կիսվել նյութով