Ազատ խոսք

Հիշո՞ւմ ես, պարո՛ն Փաշինյան, թե դու ինչ ասացիր 2007-ի հոկտեմբերի 23-ին. Սուքիասյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Հիշո՞ւմ ես, պարո՛ն Փաշինյան, թե դու ինչ ասացիր 2007-ի հոկտեմբերի 23-ին. Սուքիասյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Այս մասին Մանուկ Սուքիասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Շուրջ 1,5 տարի լռել ու ոչ մի գնահատական չեմ տվել գործող իշխանություններին, իսկ այս տարվա հունվարից՝ հրապարակային քննադատություն հնչեցրել Փաշինյանի ու իր “թիմի” վերաբերյալ։

Պատրանքներ չունեմ, թե ապագայում ռադիկալ փոփոխություններ կլինեն նրանց վարքագծում, այսինքն՝ նաև իմ գնահատականներում։

Սակայն այն, ինչ այսօր հայտնի կադրերով մատուցվեց՝ անկեղծ ցավ ու ափսոսանք հարուցեց։ Դեղ կամ ջուր խմելու, հազալու մեջ ոչ մի արտառոց բան չկար, ուղղակի ակնհայտ դարձավ, որ երկրի ղեկավարի որևէ անցուցադրելի կադր ցանկացած պահի կարող է դառնալ հասանելի ու ծաղրի առարկա։

Ակնհայտ դարձավ, որ իր կողքին ո՛չ իր թիկունքը պահող կա, ո՛չ իր առաջ հաշիվ տալու հեռանկարից զգաստացող կա, ո՛չ պարզ ու ոչ քաղաքական հարցերում վտանգներից ապահովագրող կա ու էդպես շարունակ։

Բայց դա ի՛ր ընտրությունն է, ի՛նքն է իրեն էդ չարորակ մասսայով շրջապատել, ի՛նքն է ուզել, որ լինի ինքը, մի 15 տեղ դատարկ լինի ու 17-րդ տեղի համար կռիվ տան X-ն ու Y-ը։ Ու սա իմ խոսքերը չեն, իր հետ տարիների ճանապարհ անցած լուրջ մի գործչի խոսքեր են։

Հ.Գ. Հիշո՞ւմ ես, պարո՛ն Փաշինյան, թե դու ինչ ասեցիր, երբ 2007-ի հոկտեմբերի 23-ին Շրջանայինում հայտնի բախումից առաջ Սաշիկ Աֆյանը չէր կարողանում հիմնավորել, թե ի՞նչ օրենք ենք խախտում ռուպռով իրազեկման ակցիա անելով. ЗА ДЕРЖАВУ ОБИДНО բացականչեցիր։

Հիմա իրո՛ք, ЗА ДЕРЖАВУ ОБИДНО, բայց դու մենակ ես ու դու դա անգամ ինքդ քեզ չես խոստովանի։ ՈՒ էդ բարդույթը քեզ ու արդեն նաև պետությանը դեռ շատ վնաս է տալու։

ЗА ДЕРЖАВУ ОБИДНО, որ Shogher Matevosyan -ն ինձ ազատեց ոստիկանների ճանկերից, ու քո, Մաթևոսյան Դավիթի, Մակեյան Պետրոսի ու այլոց հետ բերման ենթարկվեց, դե էն ժամանակ ֆեյսբուք, լայվ-բան չկար, ու ես, քո պիջակը հագս, ռուպռով քաղմասի բակում ձեզ ազատելու պիկետը վարեցի էնքան, մինչև Տեր-Պետրոսյանը եկավ ու ձեզ տրիումֆով դուրս բերեց էնտեղից, բայց էսօր թվարկված բոլոր մարդկանցից քեզ շաաատ հեռու ես պահում, իսկ ԱԱԾ՝ քեզ գաղտնալսել թույլ տված տնօրենին վռնդելու փոխարեն գեներալի կոչում ես տալիս, դե հետոն՝ բոլորը գիտեն։

Ինչպես դասականը կասեր՝ ՏԵՆՑ ԵՔ ԱՆՈՒՄ, ՈՐ ԽԻՅԱՐԸ ԹԱՐՍ Ա ԲՈՒՍՆՈՒՄ»։

Կիսվել էջում