Մամուլ

Հիմա վտանգ կա, որ բանկերն իրենց մտերիմ գործարարներին կտան այդ անտոկոս վարկերը․ Մարուքյան

Հիմա վտանգ կա, որ բանկերն իրենց մտերիմ գործարարներին կտան այդ անտոկոս վարկերը․ Մարուքյան

ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ կառավարությանն առաջարկում են ֆինանսական աջակցություն ցուցաբերել ամենախոցելի վիճակում հայտնված ոլորտների աշխատակիցներին:

«Օրինակ՝ Չարենցավանում ապրող մի կին, որ այստեղ սպասարկման ոլորտում մատուցողուհի է աշխատում, հիմա կոմունալ վճարումներ կատարելու խնդիր ունի»,- հայտնեց պատգամավորը:

Այդ մեթոդը կիրառվում է ողջ աշխարհում: ԱՄՆ-ում օրինակ՝ ֆինանսական աջակցությունը ծրարով մարդկանց տներ է ուղարկվում: ՀՀ-ն ունի պահուստային միջոցներ, որոնցով և պետք է ֆինանսական աջակցություն հատկացնի։

«Հիմա վտանգ կա, որ բանկերն իրենց մտերիմ գործարարներին կտան այդ անտոկոս վարկերը, դրանք գործարարները կվերցնեն, իրենց բարձր տոկոսով վարկերը կփակեն և կունենան 0 տոկոսով վարկ:

Շրջանառու միջոցից կվճարեն աշխատավարձերը, այդ փողը կօգտագործվի իրենց մեծ վարկերը փակելու վրա: Դա չի հասնի քաղաքացուն, որը տուժած է»,- ասաց Էդմոն Մարուքյանը:

Կիսվել նյութով