ՍպորտՏեսանյութ

Հիմա հարց ունեմ վարչապետին․ Եղիշե Մելիքյան

Հիմա հարց ունեմ վարչապետին․ Եղիշե Մելիքյան

Այս մասին քիչ առաջ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի նախագահ Արթուր Սողոմոնյանի հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը։

«Երեք տարի ունեցել եմ շատ հարցեր, ու չեմ ստացել ոչ մի պատասխան։ Ինձ կարող են ասել, որ ես մարզիչ եմ ու ուղղակի պետք է իմ գործով զբաղվեմ։ Ես կարող եմ ասել, որ ես ուղղակի մարզիչ չեմ։ Ես 10 տարի է մարզիչ եմ, բայց մինչև այդ 25 տարի եղել եմ ֆուտբոլում ու 15 տարին եղել եմ հայկական ֆուտբոլում ու իրավունք ունեմ իմ կարծիքն ասելու։

Ինձ դատի տվեցին ու փորձեցին վախի մթնոլորտ ստեղծել։ Ես պատրաստ եմ պայքարել, բայց պատրաստ չեմ լռել։ Ինձ դատի տվեցին, իմ առողջ քննադատության համար, բայց կարգապահականն ասաց, որ ես վիրավորել ու վարքաբեկել եմ։ Եթե ցանկանայի այդպիսի բան անել, համապատասխան բառեր կընտրեի դրա համար։ Ես ասել եմ, որ ֆեդերացիան անօրինական է աշխատում ու ունեմ ապացույցներ, բայց դրա համար դատի չեն տալիս, բայց հենց ասում եմ «Սեռի Կառդինալ», ինձ դատի են տալիս:

Ես քաղաքականությունից հեռու եմ ու նախկինում չէի հասկանում սևերի ու սպիտակների բաժանումը, բայց հիմա հասկանում եմ։ 25 անդամ են ընտրելու ՀՖՖ նախագահ, Պրեմիեր լիգայի թիմերն էլ ունեն մեկ ձայն, մյուս անդամներն էլ։

Սպորտն արդյունքներ է սիրում, մեծ հարգանքով մեր վարչապետին, որը հետևում է իրադարձություններին, հիմա հարց ունեմ։ 4 տարի հետևելով ՀՖՖ ղեկավարների աշխատանքներին, կարո՞ղ են ասել, որտեղ են հասել արդյունքի, որ իրենք պիտի շարունակեն իրենց աշխատանքը։ Ի՞նչ են արել այդ մարդիկ»,- ասաց Մելիքյանը։

Կիսվել էջում