Մամուլ

Հիմա հասկանում եք թե ինչու է Նախիջևանը այդքան կարևոր մեզ համար. Հայկ Գրիգորյան

Հիմա հասկանում եք թե ինչու է Նախիջևանը այդքան կարևոր մեզ համար. Հայկ Գրիգորյան

«Ազգային առաջընթաց» կուսակցության լրատվության ղեկավար Հայկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Քարտեզին եթե նայեք, կտեսնեք, թե որքան անիմաստ է պնդումը, որ Հայաստան – Ադրբեջան հաղորդակցական ուղիների վերագործարկումը Երևանի համար դեպի Ռուսաստան ու Իրան ճանապարհ կբացի։

Մենք ունենք սահման Իրանի հետ, որով անցնում է մեր կապը։ Եթե խոսքը երկաթուղու մասին է, ապա ավտոճանապարհը նույն դերը կատարում է, և ոչ ոք չէր խանգարում վերջին 3 տարում կամ վերջին 30 տարում այդտեղով երկաթգիծ կառուցել։

transportayin qartez

Ինչ մնում է Երևանից Նախիջևանով Բաքվով Ռուսաստան երկաթգծին, ապա դա Վրաստանով ավտոճանապարհւ երկարացնում է մոտ երեք անգամ։ Չեմ կարծում թե շահավետ է լինելու։

Իսկ ամենակարևորը, այս ամենը շատ լավ հասկանում են սրանք, բայց ժողովրդին համոզում են թե սա հայանպաստ է, իրականում սա միայն ձեռնտու է ադրբեջանին, որ կապ է ունենում Նախիջևանի հետ։

Հիմա հասկանում եք թե ինչու է Նախիջևանը այդքան կարևոր մեզ համար։ Այն Սյունիքի ու Արցախի նման մի բան է։ Առանց այս երեքը հայկական լինելու մենք զարգանալ չենք կարող»։

Կիսվել էջում