Մամուլ

Հիմա էլ սրանք են ուզում իրենց հագով ընտրական օրենսգիրք նկարել

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Ինձ համար զավեշտալի ա, երբ Նիկոլն ու իր թիմը փութաջանորեն ընտրական օրենսգիրք են ուզում փոխել ըստ իրենց` «ազատ ու արդար ընտրություններ» անցկացնելու համար: Համաշխարհային քաղաքական միտքը աքսիոմատիկ կերպով ապացուցել է, որ ազատ ու արդար ընտրության անցկացումը կախված է միմիայն մի բանից` այդ պահին առկա իշխանության կամքից:

Դրա համար անգամ գեթ մի օրենք պետք չի, ընդամենը քաղաքական կամք: Սովետական սահմանադրությունը եղել է իր ժամանակների ամենաժողովրդավար սահմանադրությունը, բայց դա չէր խանգարում դրան լինել տոտալիտար երկիր, քանի որ բացակայում էր հենց այդ քաղաքական կամքը: Ու այս պարագայում, երբ ներկայիս իշխանությունները լծվել են ընտրական օրենսգրքի վերաձևակերպման սուրբ գործին`պատճառաբանելով, որ դրանից է կախված ազատ ընդրությունների անցկացումը, հասկանում ես, որ հիմա էլ սրանք են ուզում ընդամենը իրենց հագով ընտրական օրենսգիրք նկարել, որպեսզի ամեն գնով ապահովեն իրենց մոնոպոլ հաղթանակը: Այսինքն ստեղծվում է մի իրավիճակ, որ ապագա ընտրություններում բացթողումները կրկին կհիմնավորվեն վատ օրենսգրքով, ոչ թե սեփական քաղաքական կամքի բացակայությամբ…»։

Կիսվել նյութով