Մամուլ

Հերոսաբար զոհված Հայկ Գևորգյանը 3 անչափահաս երեխաների հայր էր

Հերոսաբար զոհված Հայկ Գևորգյանը 3 անչափահաս երեխաների հայր էր

Այսօր հուլիսի 28-ի գիշերը ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքին դիմակայելու ընթացքում հերոսաբար զոհվել է ավագ լեյտենանտ Հայկ Գևորգյանը։

Հայկը Գավառ քաղաքի Հացառատ թաղամասից էր։ Նա կռվել է մինչև արյան վերջին կաթիլը, ընկել հերոսաբար, – այս մասին Bavnews.am-ին ասաց Հայկի ընկերներից մեկը։

Հայկն ամուսնացած էր, 3 անչափահաս երեխաների հայր։

hayk gevorgyan zinvor

Նշենք, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքին դիմակայելու ընթացքում զոհվել են ավագ լեյտենանտ Հայկ Հովհաննեսի Գևորգյանը, շարքային Կորյուն Արայիկի Հարությունյանը և շարքային Դավիթ Գառնիկի Քոչարյանը։

Կիսվել նյութով