ՄամուլՏեսանյութ

«Հերթով վառելու են Հայաստանը, Նիկոʹլ, ու ամենամեծ պաժառում քեզ են պաժառ տալու». Արարատ Աղաբեկյան (Տեսանյութ)

«Հերթով վառելու են Հայաստանը, Նիկոʹլ, ու ամենամեծ պաժառում քեզ են պաժառ տալու». Արարատ Աղաբեկյան (Տեսանյութ)

Գորիս համայնքի ավագանու անդամ Արարատ Աղաբեկյանն այրել է Շուռնուխում գտվող իր տունն ու ուղիղ եթերով դիմել Նիկոլ Փաշինյանին.

«Թասիբով շուռնուխեցին վառեց իրա տները, վառեց, որ թուրքի ձեռին չմնա, 30 տարվա ազատագրած մեր հողերը մենք չենք թողնի թուրքին, թքեմ ձեր երեսին, բառ չեմ ճարում՝ ասեմ:

Թուրքը երբեք ոտք չպիտի տնի մեր տներում: Էս ղեկավարությունն ինչ ուզում ա անի, չի կարա Սյունիքը հանձնի, մենք կվառենք, մոխիր կսարքենք, նորից մոխրից հաց կսարքենք ու էլի հազարամյակներ կգոյատևենք:

shurnux gyux 2

Նիկոլ, էս էլ քո ամանորյա նվերը շուռնուխեցունց, ափսոս, իմ ախպերություն, որ էսօր 30 տարի Շուռնուխը պահեցիք, բայց էսօր ես իմ պաշտպանած ձեռքով իմ տունը վառում եմ: Սա ժամանակավոր բան ա, ես իմ տունս էդ նույն վառած քարով էլի սարքելու եմ:

Իմ խոխեքս են էս տանը վազեվազ արել, սա ինձ համար նամուս էր, չեմ թողնի թուրքին: Աʹյ, հավատա, հերթով Հայաստանը վառելով գալու են, քեզ էլ են վառելու: Ու ամենամեծ պաժառում քեզ են պաժառ տալու:

Կերար, զորքիս գլուխը կերար, տուն պաժառ տալը սովորացրիր մեզ, քեզ քֆուր տալը սովորացրիր մեզ: Էս կրակի ծուխը թող դուրս գա հանուն իմ 7000 զորքի, որի գլուխը կերար: Քեզ էլ պիտի վառեն, Նիկոլ: Թքեմ ես քու նամուսին: Հայ մոր կաթը կերար, բայց ապերախտ փչացած կենդանի դուրս եկար»:

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում