Մամուլ

Հերթական խոշոր ավտովթարն է տեղի ունեցել․ 1 անձ դիմել է հիվանդանոց

Shamshyan.com-ը հայտնում է, որ երեկ՝ ապրիլի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։45-ի սահմաններում Դավիթ Բեկ և Ազատամարտիկներ փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 36-ամյա Արտյոմ Ս․-ի վարած «Lexus RX350» մակնիշի,  Գեղարքունիքի մարզի բնակիչ 29-ամյա Աշոտ Գ․-ի վարած «Toyota RAV4» մակնիշի և Երևանի բնակիչ 34-ամյա Հայկ Գ․-ի վարած «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի հետազոտման նպատակով դիմել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ազատ Թադևոսյանի և վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Սոս Հակոբյանը և Էրիկ Առաքելյանը։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվեք ձեր էջում