Մամուլ

Հեռուստաաշտարակի մոտ ցեմենտ տեղափոխող բեռնատարը կողաշրջվել է

Shamshyan.com-ի տեղեկություններով այսօր՝ հուլիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 18:00-ի սահմաններում Skania 113 M մակնիշի 981 ՍՕ 64 համարանիշի ավտոմեքենան Դավիթ Բեկի պողոտայում, ժողովրդին հայտնի «Սարի Թաղի կալցեվոյից» դեպի հեռուստաաշտարակ տանող ճանապարհին, դեռևս անհայտ պայմաններում, կողաշրջվել է:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորնեոր չկան: Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները, ովքեր վարորդի և քաղաքացիների օգնությամբ փորձում են վերամբարձ կռունկով դարձի բերել մեքենան:

Կիսվել նյութով