Ազատ խոսքՄամուլ

Հեռացնում եմ հայհոյանք պարունակող ստատուսը զուդ մի պատճառով․ Էդուարդ Մարուքյան

Հեռացնում եմ հայհոյանք պարունակող ստատուսը զուդ մի պատճառով․ Էդուարդ Մարուքյան

Էդմոն Մարուքյանի եղբայրը՝ Էդուարդ Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Ես կողմ չեմ ֆեյսբուքում հայհոյանքներ գրելուն: Գրեթե միշտ ստացվել ա խուսափել նման բառապաշարից:

Բայց ես էլ եմ մարդ, մեկ մեկ չեմ դիմանում:

Չնայած որ մի շարք լրատվականներ գրածս դրել են իրանց մոտ ու դա էլ երբեք չի ջնջվի ցանցից, այնուամենայնիվ իմ պատից հեռացնում եմ հայհոյանք պարունակող ստատուսը զուդ մի պատճառով:

Ինձ գրել ա մի շատ շնորհքով մարդ, որը ներկայացել ա որպես Սասունի համագյուղացի, ընկեր ու խնդրել ա, որ ավելի լավ ա բարիշելու ու միջադեպը հարթելու մասին մտածենք, քան թե սարքենք մի կաթիլ մեղրը: Խնդրել ա հեռացնեմ գրածը, որ կողքից անտեղի խոսացողները չառիթավորվեն:

Կատարում եմ խնդրանքը:

Հ.Գ. իմ ախպերների ու հնգերների կյանքն ու արժանապատվությունը ամեն գնով կպահեմ: Թող որևէ մեկը չփորձի կյանքի սպառնալիքներ տա, քանի որ դրա պատասխանը միշտ լինելու ա նույն հայհոյանքը»:

Հիշեցնենք, որ Էդմոն Մարուքյանի եղբայրը՝ Էդուարդ Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է եղբոր և Սասուն Միքայելյանի միջև տեղի ունեցած ծեծկռտուքին։ Նա, մասնավորապես գրել է.

«Սասունն Էդմոնին ասում ա վիզդ կկտրեմ։

ուրեմն… Սասուն, շատ արագ ներողություն էս խնդրում, ասում էս որ պռոստը տաքացած էս եղել, ու քո բերանով ասում էս, որ Էդմոնին նման բան ասողը կակ մինիմում բ… տղայա»։

Կիսվել նյութով