Ազատ խոսքՄամուլ

«Հեռացավ՝ փաստացի ասելով՝ տղա եք, պահեք Ղարաբաղը ձեր պատկերացումներով»․ Արշալույս Մղդեսյան

«Հեռացավ՝ փաստացի ասելով՝ տղա եք, պահեք Ղարաբաղը ձեր պատկերացումներով»․ Արշալույս Մղդեսյան

«Մեդիա կենտրոն» ծրագրի խմբագիր-համակարգող Արշալույս Մղդեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Տեր-Պետրոսյանն է, որը պատերազմը հաղթելուց տարիներ անց հրաժարական տվեց։ Կարող էր չէ՞ դրա փոխարեն հայրենասիրության դոզան բարձրացներ, իսկ իր նման հռետոր հետխորհրդային տարածքում ես չգիտեմ, վհուկների որս կազմակերպեր, սև ու սպիտակի բաժաներ, մարդկանց բանտերը լցներ ու շարունակեր կառավարել։ Դրա տեղը որոշեց հեռանալ` փաստացի ասելով տղա եք պահեք Ղարաբաղը ձեր պատկերացումներով։

Ընտրեցինք ոչմիթիզականությունը, շատ քիչ բան արեցինք դրա ամրապնդման համար ու վերջում մնացինք մի թիզ։ Էս մարդն ու իր թիմը չեղած ու չկայացած պետության պայմաններում, երբ շատերի գլխում ռոմանտիզմի քամիներն էին, պրագմատիզմի և հաշվենկատության մաստեր կլաս էին անում։

Լևոն Տեր-Պետրոսյան

Հ.Գ. Գուցե պարզաբանման կարիք կա։ Տեր-Պետրոսյանն ու իր թիմը շատ սխալներ արած կլինեն իհարկե։

Գիտեմ ընտրությունների, էդ ժամանակի սպանությունների վերաբերյալ Տեր-Պետրոսյանի թիմին ուղղված մեղադրանքների մասին։ Իմ գրառումն ավելի շատ վերաբերում է արտաքին քաղաքականությանն ու նրան, որ պատերազմ հաղթած քաղաքական գործիչը կուրծք չծեծ, որ միայն իրեն են պատկանում հաղթանակի դափնիները ու դրա հաջորդ օրը սկսեց խոսել ապագայի մասին։ Իր հետ չհամաձայնեցին, դեմ դուրս եկան ու ինքը հրաժարական տվեց։

Իսկ հիմա ի՞նչ է կատարվում…»։

Կիսվել էջում