Մամուլ

Հեռանում եմ Գեղարքունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից և միանում ԶՈՒ ԳՇ-ի հայտարարությանը. գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյան

Հեռանում եմ Գեղարքունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից և միանում ԶՈՒ ԳՇ-ի հայտարարությանը. գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյան

ՀՀ զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է․

«Հարգելի հայրենակիցներ,

Հայաստանի Հանրապետության իշխանության անհեռանկար քաղաքականությունը հանգեցրեց նրան, որ վարչախումբը ձեռնոց նետեց Հայաստանի Զինված Ուժերին՝ մի բան, որ նշանակում է ձեռք բարձրացնել հայոց սրբության՝ հայկական բանակի վրա:

Օնիկ Գասպարյան

Ես՝ որպես հայկական բանակի ստեղծման ակունքներում կանգնած գեներալ, այս ամենը չեմ կարող հանդուրժել և ներել բանակի դեմ ցանկացած ոտնձգություն՝ առավել ևս սեփական երկրի իշխանության կողմից, հետևաբար՝ այսօրվանից իմ դիմումի համաձայն հեռանում եմ Գեղարքունիքի մարզպետի աշխարհազորի գծով տեղակալի պաշտոնից և միանում եմ ԶՈՒ ԳՇ-ի հայտարարությանը և սատարում եմ գլխավոր շտաբի պետին:

Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը

Հարգանքով, Գեղարքունիքի փոխմարզպետ, ՀՀ նախկին զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյան»:

Կիսվել նյութով