Մամուլ

«Հենց նոր վերելակն ընկավ, ներսում՝ կին». Արմեն Ալավերդյան

«Հենց նոր վերելակն ընկավ, ներսում՝ կին». Արմեն Ալավերդյան

«Ունիսոն» ՀԿ գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Քիչ առաջ 4 կամ 5-րդ հարկից մեր շենքի միակ «աշխատող» վերելակն ընկավ 1-ին հարկ։ Ներսում եղած կինը վնասվածքներ ստացավ, բայց, բարեբախտաբար, ողջ մնաց։

Սա կարդացողներից կա՞ն մարդիկ և/կամ կազմակերպություններ, որոնք լուծում կտան այս հարցին։ Թե՞ սպասենք այլ՝ ավելի տխուր պատահարների։ Էլ չեմ ասում իմ մասին (սայլակով 10-րդ հարկից իջնել-բարձրանալը դաժան է)…

Ոստիկանությունը և փրկարարները տեղում են, բայց այս խնդրին հիմնավոր լուծում պետք է տալ»։

Կիսվել էջում