Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ

Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի ազգային հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ակումբում ճանաչվել է փետրվարի լավագույն ֆուտբոլիստ։ Այս կապակցությամբ ֆուտբոլիստին մրցանակ է շնորհվել։

Հենրիխ Մխիթարյանը այս ուրախ լուրով կիսվել է Ինստագրամի իր էջում և հայտնել իր ուրախությունն ու ապրումները՝ հետևորդներին ու երկրպագուներին։

Հենրիխ Մխիթարյանը լուսանկար է տեղադրել՝ կից կատարելով հետևյալ գրառումը․

«Անչափ հաճելի է ստանալ ամսվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը: Շնորհակալ եմ: Բացի այդ, մենք բարձրացանք 3-րդ տեղ»:

https://www.instagram.com/p/BvwypyegXoE/
Կիսվել էջում