Մամուլ

Հենակետից մյուսն անցնելու ընթացքում կորել է կապը երկու պայմանագրային զինծառայողի հետ. ՊՆ մանրամասնում է

Հենակետից մյուսն անցնելու ընթացքում կորել է կապը երկու պայմանագրային զինծառայողի հետ. ՊՆ մանրամասնում է

Մարտի 21-ին, խիստ ձնաբքի պայմաններում, ՀՀ ԶՈՒ N զորամասի մատական հենակետից մյուս հենակետ անցնելու ընթացքում կորել է կապը երկու պայմանագրային զինծառայողի հետ։ 

ՊՆ-ից հայտնում են, որ երեկվանից մեկնարկած որոնողափրկարարական աշխատանքներին խանգարում է չդադարող բուքը։ Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ զինծառայողներին հայտնաբերելու ուղղությամբ։

dznabuq

Նշենք, որ Mediaport տելեգրամյան ալիքը հայտնել էր, որ երեկ՝ ժամը 15:00-ից երկու զինվոր են անհետացել Ջերմուկի զորամասից։

Ըստ տելեգրամյան ալիքի աղբյուրի՝ կորած զինվորները Կարեն Շահնազարյանն ու Աղասի Հովհաննիսյանն են, որոնք Քարվաճառի զորամասերից մեկից են եղել եւ այժմ իրենց ծառայությունը իրականացնում էին Ջերմուկի զորամասում:

Կիսվել էջում