Մամուլ

«Հեյ գիտի ժամանակեր, Փաշինյանը վիզ էր դրել Բելառուսի դեսպանին լարեր Հայաստանից, մի բան զգում էր էլի»

Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հե՜յ գիտի ժամանակեր, Փաշինյանը վիզ էր դրել Բելառուսի դեսպանին լարեր Հայաստանից, մի բան զգում էր էլի։ Աչքիս դեսպանատունը էլի կարոտելա սենց ակցիաները»։

Հիշեցնենք, որ Փաշինյանը  անդրադարձել է Բելառուսի և Ադրբեջանի դեսպանի միջև տեղի ունեցած խոսակցությանը: Նա նշել է, որ պարզաբանումներ է պահանջելու Բելառուսի նախագահից և ոչ միայն Բելառուսի նախագահից, ՀԱՊԿ անդամ երկրների պայմանավորվածություններին հակասող հայտարարություն է արել նաև Ղազախստանի նախագահը:

Բելառուսի ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել, որով պատասխանում է Փաշինյանի հայտարարությանը։ Հայտարարության մեջ ասվում է ՝ «Փողոցային ժողովրդավարության կանոններն անընդունելի են մեծ քաղաքականության մեջ»:

Կիսվել էջում