Ժամանց

«Հեղափոխությունը ոչ թե Նիկոլն արեց, այլ Աննան․ Նա այն փխրուն կինը չէ, ինչ տեսնում ենք»․ Անի Դավթյանի գուշակությունները

Այն որ մարդիկ կամա թե ակամա հավատում են գուշակներին՝ դա փաստ է։ Նրանց շուրթերով երբեմն ըստ զուգադիպության, երբեմն էլ առանց դրա՝ կատարվում է ապագայի գուշակությունը։ Ըստ լուրերի՝ նրանց հավատում են նաև տարբեր երկրների ղեկավարները, մեծահարուստները և այլն։

Անի Դավթյանը ևս գուշակ է։ Չի թաքցնում՝ այդ շնորհը ժառանգել է մայրիկից, նա էլ՝ իր մայրիկից։ «Մեր տանը շատ հայտնի դեմքեր են եղել։ չեմ ուզում բացել փակագծեր, բայց երկրում շատ իրադարձություններ են գուշակել, երբեմն էլ այնպես արել, որ մեր ուզած ձևով ընթանա։ Մենք շառլատաններ չենք, Աստծուն ենք հավատում և Աստծո միջոցով ասում այն, ինչ կարող է պատահել և դրան ընթացքը փոխել, ըստ մեր ուզածի»,-ասում է նա։

Քանի որ երկրում իրավիճակ է փոխվել, ուստի պատահական չէր, որ Անիին խնդրեցինք գուշակել երկրի ապագան և Նիկոլ Փաշինյանի կատարած քայլերը։ Ի դեպ, արդարության համար հարկ է նշել, որ լրագրողի հետ կատարված որոշ իրադարձություններ Անին ճիշտ գուշակեց․

«Մեր երկիրը իսկապես թևակոխել է այնպիսի փուլ, որ անսպասելի էր։ Չեմ կարող ասել, թե Նիկոլ Փաշինյանը արտակարգ անձնավորություն է, առանց շահի է այդ ամենն անում, իհարկե դա շահ է։ Չկա աշխարհում այնպիսի բանական էակ, ով իր շահը չգնահատի։ Ես այդպես գիտեմ։ Այն, որ անգամ իր երեխային ուղարկեց գյուլլի բերան, դա արդեն գովազդ էր սեփական անձի հանդեպ, բայց ինչպես ասում են՝ PR։ Շատ շուտով երկրում էլի է իրավիճակ փոխվելու։

Մարդիկ հիմա էլ Նիկոլի դեմ են պայքարելու դա վստահ եմ։ Նիկոլը դեռ հրաժարական չի տալու, հերթով փոխվելու են նախարարները, բացի պաշտպանության նախարարից։ Մինչև 3 տարի Նիկոլը հրաժարական է տալու և երկրից դուրս է գալու ապրի։ Դա վստահ եմ ասում։

Այն, ինչ տեղի ունեցավ, ցավոք շոու էր և մարդիկ դարձան այդ շոուի անմիջական մասնակիցը փաստորեն։ Իսկ Նիկոլ Փաշինյանն ու իր կինը՝ գլխավոր խաղավարներն ու ծաղրածուները։ Մի բան ասեմ, գուցե ով այս նյութը կարդա, ինձ համարեն հիմար կամ ոչ ադեկվատ։ Բայց ես զգում եմ, որ այս հեղափոխությունը ոչ թե Նիկոլն արեց, այլ Աննան։ Նա է կանգնած այդ ամենի ետևում։ Նա այն փխրուն կինը չէ, ինչ տեսնում ենք, նա էր այս ամբողջը գծագրել, ուղղակի այսպես ասած՝ այնքան շուստրի է, որ ամուսնու անունով արեց։

Ես հենց սկզբից էի ասել, ես այստեղից լավ հոտ չեմ առնում, այդ հոտը արյան հոտ չէ, բայց հուսահատության, հուսալքության հոտ է։ Ես որևէ լավ բան չեմ տեսնում։ Քանի քանի անգամ եմ փորձել կապվել այն աշխարհի հետ, որտեղից ինձ ինֆորմացիա է գալիս։ Միակ ինֆորմացիան, որ հայրենիքս դեռ դժբախտության մեջ է, ոչինչ չի փոխվել»։

Աղբյուր՝ primenews.am

Կիսվել նյութով