Մամուլ

Հեղափոխության օրերին արագաչափ սարքից վարտիք կախած աղջկան ազատել են աշխատանքից․ ֆոտո

Հեղափոխության օրերին արագաչափ սարքից իր ներքնազգեստը կախելով հայտնի դարձած  Անուշ Լալայանի համար անհասկանալի է, թե ինչու են իրեն ազատել աշխատանքից։ NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Անուշ Լալայանը պատմեց, որ ինքը հեղափոխությունից հետո աշխատանքի է անցել Սփյուռքի նախարարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնում, սակայն ութ ամիս առաջ իր հաստիքը կրճատել են։

Նրա խոսքով՝ նախարարության լուծարումից հետո նույն բաժնի մյուս աշխատակիցների տեղավորել են այլ հաստիքներ։

«Հունվարին միայն ինձ աշխատանքից ազատեցին։ Իմ հաստիքը կրճատվել է։ Անցել է մի քանի ամիս, եւ ես դրա վերաբերյալ չեմ խոսել, բայց ինձ համար անհասկանալի էր, թե ինչու միայն ինձ ազատեցին։ Այդ բաժնում միայն ես չեմ աշխատել, բայց ես իմ տեղը կգտնեմ այս աշխարհում»,– ասաց նա։

ազատել են աշխատանքից

Հիշեցնենք, որ «Մերժիրսերժին» և «Իմ քայլը» քաղաքացիական նախաձեռնությունների անդամ Անուշ Լալայանը 2018 թվականի ապրիլի 6-ին իրականացրել էր ակցիա։ Նա Մաշտոցի պողոտայում տեղադրված արագաչափերից մեկից վարտիք է կախել, որի հաջորդ օրն, առավոտյան ոստիկանության աշխատակիցներն այցելել էին նրանց բնակարան:

Աղբյուր՝ news.am

Կիսվել նյութով