Մամուլ

«Հեղափոխության հիմքը «Սասնա ծռերը» դրեց». Պավլիկ Մանուկյան

Շենգավիթ վարչական շրջանի Ընդհանուր իրավասության դատարանում Պավլիկ Մանուկյանը պատմում է իրենց գործունեության և ապագա անելիքների մասին․

«Մենք դեռ չենք հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, բայց շուտով կհանդիպենք և կքննարկենք մեր հարցերը։ Ես չեմ կարող ասել, թե ինչքան կմնա այս խորհրդարանը, դեռ շուտ է հետևություններ անել»։

Նա ընդգծեց, որ թեկուզ չեն անցել խորհրդարան, բայց շարունակելու են իրենց պայքարը հանուն Հայաստանի․

«Մեզ չհաջողվեց մտնել խորհրդարան, բայց մենք մեծ ազդեցություն ենք ունեցել  թավշյա հեղափոխության լինելիության և կայացման գործում»։

Ըստ նրա հեղափոխությունը դեռ շարունակվում է և անելիքներ շատ կան։

Լիանա Մարտիրոսյան

Կիսվել նյութով