Մամուլ

Հեղափոխության ակցիաներին մասնակցած եղբայրները բերման են ենթարկվել. նրանց մոտ հայտնաբերվել է «Շոկո» տեսակի թմրամիջոց

Հեղափոխության ակցիաներին մասնակցած եղբայրները բերման են ենթարկվել. նրանց մոտ հայտնաբերվել է «Շոկո» տեսակի թմրամիջոց

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննական բաժանմունքում  նյութեր են նախապատրաստվում հունվարի 27-ին նույն բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողների կողմից շրջագայության ժամանակ Հալաբյան փողոցից դեպի Հրազդանի կիրճ տանող ճանապարհին՝ Թումանյանի այգու մոտից թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ոստիկանության Մաշտոցի բաժին բերման ենթարկված Երևանի բնակիչներ՝ 27-ամյա Կ. Ա-ի և 22-ամյա Լ. Ա-ի վերաբերյալ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, համայնքային ոստիկանները կանգնեցրել են նրանց կողմից վարած ավտոմեքենան, որտեղ էլ Կ. Ա-ն ոստիկաններին է ներկայացրել 82 հատ փաթեթ՝ ընդհանուր 172 գրամ կշռով դեղնականաչավուն զանգված։

Կ. Ա-ն հայտնել է, որ հայտնաբերվածը հանդիսանում է թմրանյութ, պատկանում է իրեն՝ իր օգտագործման համար։ Սակայն կարճ ժամանակում ոստիկանության Մաշտոցի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումենրի շնորհիվ պարզվել է, որ  Կ. Ա-ն «Շոկո» տեսակի թմրամիջոցի փաթեթներ է տեղադրել տարբեր հատվածներում, ում կողմից մատնանշած վայրերում՝ Արտաշատի խճուղուց դեպի Մասիս տանող ճանապարհին, հայտնաբերվել է 8 փաթեթ՝ ընդհանուր 34.43 գրամ քաշով։  Կ և Լ. Ա-երը բաց են թողնվել։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանք հեղափոխության օրերին ակտիվ մասակցություն են ունեցել ցույցերին, բողոքի ակցիաներին, իսկ վերջին 2 տարվա ընթացքում դարձել են իշխող կուսակցության «մոլի ընդդիմադիր» ու շատ դեպքերում կառավարության որոշ անդամների մեղադրում են «պլանքաշության» մեջ։

Կիսվել նյութով