Մշակույթ

«Հարց էս բեմականացնողին. լրիվ է տարե՞լ»․ Գյումրիի Սև բերդում կիսաշրջազգեստով տղաները զայրացրել են օգտատերերին․ (Տեսանյութ)

Գյումրիի Սև բերդում ՝ Անկախության 28-ամյակին նվիրված «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության սկզբում բեմում պարային համար բեմադրած սև երկարափեշ զգեստներով պարողները համացանցում բուռն դժգոհությունների առիթ են դարձել:

Կազմակերպիչները պնդում են, որ պարողների հագին ոչ թե կիսաշրջազգեստներ են, այլ Գումրու կոլորիտի անբաժան մաս կազմող դարբինների գոգնոցներ:

Երգիչ-երգահան Արմեն Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում այս ամենի վերաբերյալ գրել է. «Որ երկվա սուպեռ օրիգինալ էս հագուստը հայկականի հետ կապ չունի հաստատ: Հիմա, որին է գոնե ավելի մոտ շոտլանդական կիլտի՞ն, թե՞ մահմեդական դերվիշի հագուստին: Հարց էս բեմականացնողին. լրիվ է տարե՞լ…»:

Կիսվել էջում