ՄամուլՏեսանյութ

«Հարուստ ընտանիքը գնացել է հանգստանելու՝ օգտագործելով իր կապերը». Ռուբեն Վարդանյանն անընդունելի մի քանի դեպք նշեց

«Հարուստ ընտանիքը գնացել է հանգստանելու՝ օգտագործելով իր կապերը». Ռուբեն Վարդանյանն անընդունելի մի քանի դեպք նշեց

«Կան մի քանի պատմություններ, որոնց մասին ուզում եմ նշել՝ առանց անունները տալու։

Այդ դեպքերն ինձ համար անընդունելի են, և ես ամեն օր պայքարելու եմ դրանց դեմ»,- ֆեյսբուքյան եթերում՝ դիմելով քաղաքացիներին, ասաց Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

«Մենք գիտենք, որ մի ունևոր ընտանիք գնացել է հանգստանալու՝ օգտագործելով իր կապերը, ինչը շատ մեծ արձագանք է ստացել։

Հարցը այն է, որ ոչ թե սխալ է, որ նրանք նման բան են արել, այլ չպետք է ընդունել, որ դա է հաջողված ընտանիքի, մարդու նկարագիրը, որը կապված է հնարավորության հետ․ դա էդպես չի, ես դա չեմ ընդունում»,-ֆեյսբուքյան եթերում՝ խոսելով անընդունելի երևույթների մասին, ասաց Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում