Մամուլ

Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, ընդունեք սրտանց շնորհավորանքներս

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին: Ուղերձում, մասնավորապես, նշված է.

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,

Ընդունեք սրտանց շնորհավորանքներս մեր ընդհանուր տոնի` Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 74-ամյակի առթիվ:

Այս տոնը մեծ հաղթանակի մարմնավորումն է, ինչպես նաև նախկին Խորհրդային միության ժողովուրդների հավաքական պայքարի ու հերոսության խորհրդանիշը:

Ֆաշիզմի նկատմամբ հաղթանակ տարած մեր հայրերի և պապերի սխրանքները  հավերժ կմնան մեր ժողովուրդների հերոսական պատմության մեջ՝ որպես արիության և կայունության օրինակ ներկա ու ապագա սերունդների համար։

Համոզված եմ, որ պատերազմի փորձությունն անցած մեր բարեկամությունը և արժեքների ընդհանրությունն ամուր հիմք են հանդիսանում Ռուսաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության և համագործակցության համար:

Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, այս պայծառ տոնական օրը մաղթում եմ Ձեզ, Ձեր մտերիմներին և բոլոր ռուսաստանցիներին քաջառողջություն, բարեկեցություն և բարգավաճում»:

Կիսվել նյութով