Մամուլ

«Հարգելի նախկին «ոհմակի» ներկայացուցիչներ, չհուսահատվեք, որ Ձեզ մոռացել են». Նիկոլայ Բաղդասարյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական Նիկոլայ Բաղդասարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հարգելի նախկին «ոհմակի» ներկայացուցիչներ։ Ես ուզում եմ արձանագրեմ մի փաստ, Ձեր գործողությունները ոչ թե ուղղված են եղել մեր երկրի շահերի պաշտպանությանը, այլ մի խումբ մարդկանց (իշխող կուսակցության վերնախավի) կյանքի բարեկեցությունն ապահովելուն և բնական է Ձեր համար մի բան պոկելուն և դա Դուք արել եք մարդկանց վրայով անցնելով։

Հա, չմոռանամ ասեմ, որ սա վիրավորանք չէ, այլ քննադատություն, որը խնդրում եմ ընդունել ի գիտություն։ Ինչպես ասել եմ. «Ես Ձեզ չեմ մոռանա», հանկարծակի չհուսահատվեք, որ Ձեզ մոռացել են և Ձեր արածները մոռացվել են։ Բարի լույս, իմ լավ ժողովուրդ»:

Կիսվել նյութով