Մամուլ

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում բազում չարաշահումներ են եղել

ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակվում է քննությունը  ՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերությունում արձանագրված առերևույթ չարաշահումների դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար։  

Ըստ նրանց տվյալների, քրեական գործը բազմադրվագ է և մեծածավալ։

Արդեն իսկ հայտնի է, որ   ՀՀ կառավարության 2008թ. փետրվարի 7-ի   ի դեմս ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության, «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության և «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության միջև կնքվել է   պայմանագիր՝ ՀՀ երկաթուղային ենթակառուցվածքը 30 տարի ժամկետով օգտագործելու իրավունքով։

Նույն ժամանակ կնքված մեկ այլ պայմանագրով՝ շուրջ 849մլն. ՀՀ դրամով, Կոնցեսիոների սեփականությանն է փոխանցվել 2447 միավոր շարժակազմը՝ պայմանագրի ավարտի պահին Կոնցեդետի կողմից հետգնման նախապատվության պայմանով:

Սակայն պարզվել է, որ այդ կազմակերպությունը   ներդրումային գործընթացում չարաշահումներ է կատարել, որի  արդյունքում փոխվել են ներդորւմների իրական ծավալները, ներդրումային միջոցների օգտագործման արդյունավետությունը

Բացի այդ, բազմակողմանի քննությամբ  փաստական տվյալներ  են ձեռք բերվել՝ առերևույթ հանցավոր այլ դրսևորումների վերաբերյալ ևս․ կաշառքի վերցնում, հափշտակություններ։

Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա հափշտակություն կատարած, կաշառք պահանջած և տված անձանց առաջադրվել են մեղադրանքներ:

Ըստ կոմիտեի տվյալների նախաքննությունը շարունակվում է։

Լիանա Մարտիրոսյան

Կիսվել նյութով