ՄամուլՏեսանյութ

«Հարավային կորպուսը ջարդվել է Աննա Հակոբյանի պատճառով»․ Հրանտ Բագրատյան (Տեսանյութ)

«Հարավային կորպուսը ջարդվել է Աննա Հակոբյանի պատճառով»․ Հրանտ Բագրատյան (Տեսանյութ)

Այսօր Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքից հետո ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, անդրադառնալով ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի՝ մամուլի ասուլիսի ժամանակ կատարած հայտարարություններին, ասել է․

«Մովսես Հակոբյանն ասեց բաներ, որ մենք գիտեինք․․․ Որ Նիկոլի կինը գնացել, խանգարել ա, որ Հարավային կորպուսի ջարդված լինելն Աննա Հակոբյանի պատճառով ա եղել, ասեց, որ ոչ մի հակապաշտպանական համակարգ չկար․․․»։

Հրանտ Բագրատյան

Շարունակելով միտքը՝ Բագրատյանն անդրադարձել է Հակոբյանի այլ հայտարարություններին․

«Ասեց, թե ինչպիսի «պոֆիգիստ» և Հայաստանի վրա թքած ունեցող մարդ է Արմեն Սարգսյանը, որ միջոցներն է պարզապես գողանում հանքային ռեսուրսների տեսքով, խաբում է մեզ, քանի որ ՀՀ քաղաքացի չի և ռուսական հեռուստատեսության տվյալներով «ՄԻ-6»-ի գործակալ է Հայաստանում»:

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում