Մամուլ

Հարավային Կովկասում պատերազմի հավանականությունը մեծանում է․ Ադրբեջանը կարող է հարձակվել ոչ թե Իրանի, այլ Հայաստանի վրա

Հարավային Կովկասում պատերազմի հավանականությունը մեծանում է․ Ադրբեջանը կարող է հարձակվել ոչ թե Իրանի, այլ Հայաստանի վրա

Հարավային Կովկասի տարածաշրջանում պատերազմի հավանականությունը մեծանում է։ Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՌԴ ԳԱ Արեւելագիտության ինստիտուտի Իսրայելի եւ հրեական համայնքների ուսումնասիրության բաժնի աշխատակից Սերգեյ Մելքոնյանը։

«Փաստորեն, դիվանագիտական հարաբերությունները խզվում են, ադրբեջանցի դիվանագետները հեռացել են Թեհրանից։

Բացի այդ, բախումները շարունակվում են ՄԱԿ-ում եւ այլ հարթակներում, հնչում են փոխադարձ մեղադրանքներ՝ փորձելով կազուս բելլի (միջազգային իրավունքի տերմին, որը նշանակում է պատերազմի առիթ) գտնել՝ իրենց շահերը պաշտպանելու նոր միջոցներ ձեռնարկելու համար»,- ասաց նա։

Փորձագետը հիշեցրեց, որ Իրանը բազմիցս ցույց է տվել լայնածավալ պատերազմին իր պատրաստ լինելը՝ լայնածավալ զորավարժություններ անցկացնելով Ադրբեջանի հետ սահմանին, որը պատասխանել է Թուրքիայի հետ համատեղ զորավարժություններով, որոնք երկարաժամկետ են եւ լայնամասշտաբ բնույթ են կրում եւ դեռեւս շարունակվում են։

Երկու կողմերն էլ, նրա գնահատմամբ, պատրաստ են նման սցենարների։

Միաժամանակ, Մելքոնյանը կարծում է, որ Ադրբեջանը կարող է հարձակվել ոչ թե Իրանի, այլ Հայաստանի վրա։

Առավել մանրամասն՝ սկզբնաղյուր կայքում

Կիսվել էջում