Մամուլ

Հավերժ փա՛ռք քեզ, բերդաքաղաք Շուշիի համար կյանքդ զոհած իմ Եղբա՛յր. Սեյրան Օհանյան

Հավերժ փա՛ռք քեզ, բերդաքաղաք Շուշիի համար կյանքդ զոհած իմ Եղբա՛յր. Սեյրան Օհանյան

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել և անդրադարձել Արցախում հերոսաբար զոհված ընկերոջը՝ մայոր Վահե Սիրունյանին.

«Հավերժ փա՛ռք քեզ, հայոց հնամենի բերդաքաղաք Շուշիի համար կյանքդ զոհած իմ Եղբա՛յր։

Խոնարհվում եմ Արցախյան հերոսամարտում իրենց կյանքը Հայրենիքին նվիրաբերած հայորդիների շիրիմների առաջ։ Գրկում ու համբուրում եմ հերոսներ ծնած մեր Մայրերին և Քույրերին»։

Սեյրան Օհանյան մարտի 1

Հիշեցնենք, որ երեկ ադրբեջանական լրատվամիջոցները իրենց երազանքների հերթական ապատեղեկատվությունը դաշտ նետեցին՝ փորձելով հայ հասարակության մեջ հուսալքության սերմեր գցել: Տարածել էին, թե իբր վիրավորվել է պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը:

«Ադրբեջանական քարոզչամեքենան այս անգամ հերթական կեղծիքն է տարածում գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի մասին, թե իբր վերջինս վիրավորվել է:

Իհարկե, թշնամին խորը պատճառներ ունի դրա մասին աղաղակելու, քանի որ գեներալ Օհանյանից ստացած հերթական դասը շատ ցավոտ է եղել, ու, համոզված եմ, դեռ էլի կստանա, որովհետև նա ողջ և առողջ է ու լիարժեք կատարում է իրեն վստահված պարտականությունները»,- այս առնչությամբ գրել էր Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

Կիսվել էջում