Մամուլ

Հավատում են, թե Փաշինյանը Ծառուկյանի կնոջ բրիլիանտները վաճառելու է և տա իրենց․ Թեհմինա Վարդանյան

Հավատում են, թե Փաշինյանը Ծառուկյանի կնոջ բրիլիանտները վաճառելու է և տա իրենց․ Թեհմինա Վարդանյան

Հավատում են, թե Փաշինյանը Ծառուկյանի կնոջ բրիլիանտները վաճառելու է և տա իրենց: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց Երևանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը։

Նրա համոզմամբ՝ Հայաստանը չափազանց ծանր օրեր է ապրում, հատկապես՝ հունիսի 20-ի ընտրություններից հետո, քանի որ ՀՀ տեղի ունեցավ աննախադեպը՝ պետությանը կապիտուլյացիայի հասցրած ուժը վերընտրվեց, հայ ժողովուրդը նրան ձայն տվեց։

Ջավահիր Ծառուկյան

Վարդանյանը նաև ավելացրեց, որ ինքը նեղացած է ժողովրդից, քանի որ ինչպե՞ս կարող են սահմանամերձ գյուղերի բնակիչները հաշտ լինել ադրբեջանական ներխուժումների հետ և ընտրել գործող իշխանությանը, որը փաստացի ամուլ է և ի զորու չէ որևէ քայլ ձեռնարկել։

Մանրամասները՝ 24TV-ի տեսանյութում

Կիսվել էջում