Մամուլ

«Հավանական կոնտակտավոր զինծառայողներին հրահանգված է չներկայանալ ծառայության». ինչ իրավիճակ է Վարդենիսում

«Հավանական կոնտակտավոր զինծառայողներին հրահանգված է չներկայանալ ծառայության». ինչ իրավիճակ է Վարդենիսում

Armlur.am-ը գրում է․ Գեղարքունիքի մարզում վարակակիր զինծառայողներ չկան, իրավիճակը խիստ վերահսկողության տակ է:

Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: Նա նշեց, թե իրականացվում են կանխարգելիչ համապատասխան աշխատանքներ:

«Վարդենիսի բնակչության շրջանում առկա է կորոնավիրուսային հիվանդության հաստատված բազմաթիվ դեպքեր։ Բնականաբար դրանց շրջանակում կարող են լինել նաև զինծառայողների ընտանիքի անդամներ կամ մերձավորներ։ Վարդենիսում տեղակայված հոսպիտալում ամեն բան հանգիստ է, իսկ այդ տարածաշրջանում զինծառայողների շրջանում հաստատված դեպքեր չկան»,-նշեց նա:

Նշենք, որ Վարդենիս քաղաքի մուտքն ու ելքը փակվել է, կա 47 կորւնավիրուսով վատակված անձ: Ինչպես հայտնի է Վարդենիսում բնակվում են ՊՆ զինծառայողներ, որոնք աշխատում են հարակից զորամասերում: ArmLur.am-ի տեղեկություններով, նրանց հրահանգված է այսօրվանից չգնալ հարակից վայրեր աշխատանքի:

Այս տեղեկության շուրջ ՊՆ խոսնակը նշեց. «Ելնելով կանխարգելիչ միջոցառումների տրամաբանությունից` այն զինծառայողները, որոնք հնարավոր է հաստատված դեպքերի հնարավոր կոնտակավոր լինեն, հրահանգված է ծառայության չներկայանալ»:

Կիսվել նյութով