Մամուլ

Հասանովն այցելել է Քարվաճառ ու Քաշաթաղ (ֆոտո)

Հասանովն այցելել է Քարվաճառ ու Քաշաթաղ (ֆոտո)

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այցելել է Բաքվի վերահսկողության տակ անցած Քարվաճառի ու Քաշաթաղի շրջաններ, գրում է minval.az-ը:

Նա եղել է մարտական դիրքերում, ծանոթացել ռազմական նոր օբյեկտներին։

adrbejan

Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի՝ Զաքիր Հասանովը նախարարության ղեկավար կազմի հետ զննել է Քարվաճառի շրջաններում տեղակայված մի շարք ​​դիրքեր, հետաքրքրվել ծառայող զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններով։

hasanov zoramas

Նշվել է, որ ստեղծված են բոլոր պայմանները գիշերային և ցերեկային ժամերին մարտական ​​հերթապահությունը որակյալ կազմակերպելու և իրականացնելու համար։

Դիտակետերը հագեցած են ժամանակակից տեխնիկական սարքավորումներով։

qarvachar zoramas
Կիսվել նյութով