Աշխարհ

Հասանովն ադրբեջանական բանակին հանձնարարել է պատրաստ լինել

Հասանովն ադրբեջանական բանակին հանձնարարել է պատրաստ լինել

Hraparak.am-ը գրում է․ Տեղեկացրել ենք, որ վերջին օրերին ադրբեջանական զինուժը պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը ինչպես Արցախում, այնպես էլ՝ ՀՀ տարածքում։

Զարմանալի չէ, որ սեփական սադրանքները կոծկելու համար Բաքվի ռազմաքաղաքական իշխանությունները նախահարձակ մեղադրանքներ են հնչեցնում հայկական կողմի հասցեին։

Այսօր՝ հունիսի 16-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել կոլեգիայի նիստ՝ գերատեսչության ղեկավար Զաքիր Հասանովի գլխավորությամբ։

Հանդիպմանը վերլուծվել է օպերատիվ իրավիճակը Ղարաբաղում և ադրբեջանա-հայկական պայմանական սահմանին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ Զաքիր Հասանովը բանակին հանձնարարել է պատրաստ լինել՝ վճռականորեն ճնշելու Հայաստանի կողմից իրականացվող «սադրանքները»։

Կիսվել էջում