ՄամուլԱզատ խոսք

«Հաջորդ կռվի ժամանակ չզինվորագրվեք այս «հրամանատարների» ջոկատներում»․ Արշակ Զաքարյան

«Հաջորդ կռվի ժամանակ չզինվորագրվեք այս «հրամանատարների» ջոկատներում»․ Արշակ Զաքարյան

Կինոռեժիսոր Արշակ Զաքարյանի ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հիշեք`

Հաջորդ կռվի ժամանակ չզինվորագրվեք այն «հրամանատարների» ջոկատներում, որոնք նախորդ կռվի ժամանակ.

1. Անընդհատ «Թիկունքում շատ վաժնի գործ ունեին անելու»,

2. Ում ամեն մարտից առաջ «շտապ կանչում էին շտաբ» ու «պահում մինչ մարտի ավարտը»

3. Ով ոչ մի րոպե այդպես էլ ձեր հետ կոնկրետ խրամատում մարտի ժամանակ չանցկացրեց…

4. Ով ձեզ կռվի ողջ ընթացքում կարողացավ ձեզ մարտի դաշտից «հեռու պահել» տարբեր պատճառներ գտնելով հաձնարարված դիրք մեկնելուց խուսափելու:

5. Ումից միայն նահանջի հրաման եք լսել դիրքեր հասնելուն պես

6. Ով նահանջել է առանց համոզված լինելու, որ իր զինվորներից որվծևէ մեկը վիրավոր չի մնացել կռվի դաշտում:

7. Ով դարձել է «լեգենդար» միայն ձեր իսկ պատմած «լեգենդների» և ոչ թե իրական սխրանքների հաշվին…»։

Կիսվել էջում